«Ցավ ու ամոթ ես ապրում հենց Վարդան Պետրոսյանի գործով: Ֆրանսիացի փաստաբանը խոսում է, շատ լավ հռետորական արվեստ ունի, և դու ամաչում ես, և ոչ թե նրա համար, որ այդ փաստաբանն է էդպես խոսում, այլ այդ դատարանից, որ չես հասկանում` ինչ է անում: Գոնե ձևական մասը կարելի էր պահել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
Նա գործին հետևում է ինչպես մյուս քաղաքացիները և իր համար էլ մի շարք հարցեր են առաջանում, մասնավորապես այն, թե ինչու՞ է մինչ օրս Վարդան Պետրոսյանը կալանքի տակ. «Անկախ այն բանից, այդ մարդը մեղավոր է, թե` ոչ, ինչու՞ են նրան կալանքի տակ պահում, երբ բազմաթիվ ազդեցիկ մարդիկ երաշխավորել են նրա համար: Թող ազատության մեջ լինի, մինչև դատավարությունը տեսնենք` ինչ է լինում: Մյուս կողմից տեսնում ենք, որ ԱԺ պատգամավորի երաշխավորմամբ մի օլիգարխի որդին ազատ է արձակվում` մի քանի օր էլ չմնալով կալանքի տակ»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, այս ամենը տեսնում են նաև արտասահմանցի մասնագետները: