Մարտի 16-ից կգործարկվեն նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թ. մարտի 16-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 3 հասցեի հարևանությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Հ-8 «Բերքանուշ-Դվին» ավտոճանապարհի 13.9 կմ (Բերքանուշ համայնքի վարչական տարածք) 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել