Մարտի 8-ին, ժամը 13.00-ին, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դիտահորի մեջ հայտնաբերվել էտղամարդու դիակ` կախված վիճակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը Գյումրիի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Աֆյանի դիակն է` մետաղալարով կախված և սառած վիճակում:
Արթուր Աֆյանը փետրվարի 21-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է: