Մարտի 5-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «ԶԻԼ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:Այս մասին Իրաաբան. net-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը` 1993 թ. ծնված Սամվել Մալաքյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 10.45-ին, մահացել է:
Կատարվում է քննություն: