Սպառնալիքների ներքո ստիպել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ

Քաղաքացի Նաիրա Հ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա և վարույթն իրականացնողը սպառնալիքների, հայհոյանքների ու հոգեբանական ճնշման ազդեցության ներքո ստիպել է իրեն գրել իրականությանը չհամապատասխանող ինքնախոստովանական ցուցմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունից: Դեպքի առթիվ քաղաքացի Նաիրա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել