Մարդուն խաբեությամբ, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով գաղտնի կամ բացահայտ առևանգելու դեպքում պատիժ է սահմնվում մինչև 10 տարվա ազատազրկումը: ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն, նման արարք կատարած անձը պատժվում է 2-5 տարի ժամկետով:
Իսկ եթե նույն գործողությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, անչափահասի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով, ապա անձը կարող է դատապարտվել 4-8 տարվա ազատազրկման:
Իսկ եթե արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա արարքը կատարողը պատժվում է 7-10 տարվա ազատազրկման դատապարտվելով: