ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տալ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և այն ներկայացրեց ՀՀ Ազգային ժողով:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Ըստ նախարարի՝ այսօր արդեն հազարավոր երիտասարդներ տարիքը լրացել է մինչև 14 թվականի դեկտեմվերի երեսուն մեկը:
Այս նախագծի եկամուտների և ծախսերի հաշվարկների բաժնում նշվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:
2013 թվականին, օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801.230.000 ՀՀ դրամ, ինչը հաշվի առնելով գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում կհանգեցնի 2014 թվականին և հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում: