Փետրվարի 25-ին, ժամը 15.10-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում գտնվող «Շեն Դեկոր» խանութ-սրահի մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել` 15.39-ին:
Պարզվել է, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 6/6 տանը կից հողամասում այրվել է Կ. Հ.-ին պատկանող վագոն-տնակի փայտյա երեսպատումը` մոտ 30քմ:
Իրավաբան.net