Կոռուպցիայի դեմ պայքարի գործող խորհուրդը դադարեցրեց իր գործունեությունը

ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 26-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի թիվ ՆՀ-100-Ն հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Նախագահին:

Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանն այս նախագիծը հիմնավորելիս նշեց, որ ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 10-ի նիստով հավանության արժանացած «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հանձնարարվել է մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր և վերանայել ՀՀ Նախագահի 2004թ. հունիսի 1-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-100-Ն հրամանագիրը:

Նախագծի ընդունման արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի գործող խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) և Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը կդադարեցնեն իրենց գործունեությունը: Վերջիններիս փոխարեն կստեղծվի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը համակարգող, ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների միջև կայուն կառուցակարգված համագործակցությունն ապահովող մարմին՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ հստակ գործառույթների շրջանակով, ինչպես նաև Խորհրդի լիարժեք գործունեությունն ապահովող մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել