Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 18-ին, ժամը 23.45-ին, Երևանի Սարալանջի ճանապարհից Տերյան փողոց տանող հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 18-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Կարինե Ու.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վթարի հետևանքով:
Պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 06.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում տաքսի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարի, ինչի հետևանքով տաքսի ավտոմեքենայի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 18-ին, ժամը 22.15-ին, «Լոգան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ և 38-ամյա տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 18-ին, ժամը 23.10-ին, Նորագավիթ փողոցի թիվ 22 հասցեի դիմաց «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արաքս-Սարդարապատ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել հարակից փոսը և բախվել քարի, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 18-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Պտղավան գյուղում «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել