Ի՞նչ գործուղումներ ունեն ՀՀ ԱԺ պատգամավորները

2015 թվականի մարտ 8-11-ը Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Պրահա կգործուղվեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

2015 թվականի մարտի 15-21-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ՝ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել