Թմրամիջոցը պահել էր ավտոմեքենայում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով,բերման են ենթարկել 1978 թ. ծնված Հրայր Ա.-ին` իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է յուրահատուկ սուր հոտով ծխախոտի կիսատ գլանակ, որը ըստ Հրայր Ա.-ի հայտարարության` պատրաստված է կանեփից, և այն իրեն է հյուրասիրել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ ոմն Լաթոն:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Լաթոյի ինքնությունը պարզելու և բերման ենթարկելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել