Ծեծի ենթարկված ակտիվիստ Արտակ Խաչատրյանից և նրա հետ կապված որևէ անձից ՄԻՊ-ն այս պահին դիմում չի ստացել, որում դժգոհություն լինի պետական մարմիններից: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:
«Մինչ այս պահը մենք որևէ դիմում չենք ստացել, պետք է պետական որևէ մարմնից, նախաքննությունից դժգոհություն լինի, որ կարողանանք զբաղվել»,- ասաց տիկին Դանիելյանը:
Հիշեցնենք` Արտակ Խաչատրյանին փետրվարի 7-ին անհայտ անձիք առևանգել են և ծեծի ենթարկել, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նա «Կասեցում» շարժման շրջանակներում պայքարում էր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթների դեմ: Դեպքի օրը բժշկական կենտրոն, որտեղ բուժվում էր Արտակ Խաչատրյանը, այցելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, զրուցել ակտիվիստի ծնողների և հարազատների հետ, նա նաև եղել է ՀՀ ոստիկանությունում: