Հայաստանը պատրաստակամ է հնարավորության սահմաններում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին

Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության և պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» թեմայով եվրոպական տարածաշրջանային համաժողովին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների աջակցության ապահովմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ներկայացրել է իր աջակցությունը և պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել նաև Նիդեռլանդների գործընկերների հետ և քննարկել Հայաստան-Նիդերլանդներ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Լուսանկարը՝ mil.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել