Փետրվարի 18-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 718LU64 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Ղ., ծնվ. 1993թ.) շրջվել է ավտոճանապարհին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը:
ՃՏՊ Չարենցի փողոցում

