Իր տանն այսօր մահացած է հայտնաբերվել հայտնի գործարար, «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրեն Աբրամ Ամիրխանյանը: Իրավաբան.net-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով` ինքնասպանության հասցնելը: Այս մասին կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ Աբրամ Ամիրխանյանին հայտնաբերել են մահացած Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում գտնվող իր առանձնատան ննջասենյակում, զենքը կողքին: Պարզվել է, որ նա ինքնասպանություն է գործել: