ԲՀԿ-ում չեն բացառում, որ խմբակցության անդամները կդիմեն հացադուլի

ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ նամակն այսօր քննարկվել է ԲՀԿ խմբակցության աշխատանքային նիստի ընթացքում: Իրավաբան.netին ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը փոխանցեց, որ կուսակցությունը պատրաստվում է համարժեք պատասխանել. «Մեր գործողությունների մեջ լինելու ենք բոլոր քայլերում համարժեք, մենք մեր բոլոր համոզմունքներում հստակ ենք: Այլ կերպ չենք էլ պատկերացնում»:
Նա տեղեկացրեց, աշխատանքային նիստին քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում խմբակցության քայլերը: Մեր այն հարցին, թե արդյոք խոսք գնացել է այն  մասին, որ ԲՀԿ առաջնորդին պատգամավորի մանդատից զրկելու դեպքում կուսակիցները կդիմեն նստացույցի և հացադուլի, պատգամավորը պատասխանեց. «Անհրաժեշտության դեպքում նաև հնարավոր է, որ նման քայլերի գնանք: Այսինքն՝ երբ նմանաբնույթ դեպքեր լինեն, մենք բնականաբար շատ շուկ կմոբիլիզացնենք մեր ուժերն ու կդիմենք համապատասխան, համարժեք քայլերի: Ինչ գործառույթ էլ, որ տեղի ունենա ԲՀԿ-ն իր մեծ թիմով, ժողովրդի գործելու է համարժեք»,- հայտարարեց պատգամավորը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել