5 օրում շրջակա միջավայրին հասցվել է 2,1մլն. դրամի վնաս. ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 750.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 2,1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ բնապահպանության նախարարությունից:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.09մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից հայտնաբերված Շահաբ գյուղում իրականացվող հորի ապօրինի հորատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում: Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.32մլն.դր. գումար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել