Մահվան ելքով պատահար Վանաձոր – Դիլիջան ճանապարհին

Մահվան ելքով պատահար Վանաձոր – Դիլիջան ճանապարհին. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրի փոխանցմամբ ՝փետրվարի 14-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 5-րդ կմ-ին «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորակը, ինչի հետևանքով վարորդը` 1976 թ. ծնված Ալեքսանդր Սեդրակյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել