Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից  բացահայտվել է 14-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը:  Բացահայտվել է կողոպուտի` 1, գողության` 18, կաշառակերության` 5, խարդախության`  8, խուլիգանության 2  և յուրացման 10 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու  և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15  պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել  է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել