Պատգամավորի մանդատից զրկելու գործընթացը մինչև 2 ամսով կարող է ձգձգվել

ԱԺ աշխատակազմը ուսումնասիրում է պատգամավորների բացակայությունները և որևէ տեղեկություն չկա, թե երբ պատրաստ կլինի համապատասխան փաստաթուղթը և երբ ԱԺ-ում կքննարկվի տվյալ նստաշրջանի ընթացքում քվերակությունների կեսից ավելիի ժամանակ անհարգելի բացակայած պատգամավորների`մանդատից զրկելու հարցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ ժողովի ժամանակ խիստ որակումներ է հնչեցրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին և ակնարկել նրան ԱԺ պատգամավորի մանդատից զրկելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 12-րդ հոդվածի ե կետի համաձայն` պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքերից է մեկհերթականնստաշրջանիընթացքումքվեարկություններիավելիքանկեսիցնրաանհարգելի բացակայելը: Իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծել էր այն, որ Գ. Ծառուկյանը ներկա է գտնվել միայն չորս անգամ:

Այսպիսով, անդրադառնալով պատգամավորի մանդատից զրկելու ժամկետներին, ապա որոշակի հստակեցում մտցնում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը, որի 99-րդ հոդվածի 4-րդ կետում նշվում է. «Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում»: Առաջիկաչորսօրյա նիստերը նշանակված են փետրվարի 23-26-ը, հետևաբար`այդ հարցը կքննարկվի փետրվարի 23-ից հետո:

Մյուս կողմից, նույն օրենքի 99-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ ԱԺ նիստում իր բացակայությունների վերաբերյալ քննարկման մասին պատգամավորը պետք է գրավոր տեղեկացվի առնվազն 7 օր շուտ: Ենթադրվում է, որ արդեն իսկ Գագիկ Ծառուկյանին գրավոր ծանուցում ուղարկվել է:

Օրենքի նույն հատվածում նշվում է նաև, որ եթե պատգամավորը բացակայում է նիստից, որի ժամանակ քննարկվում  է իր բացակայության հարցը, ապա հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով: Իսկ եթե երրորդ անգամ էլ ներկա չգտնվի պատգամավորը, ապա հարցը կքննվի նրա բացակայությամբ: Այսինքն, ցանկության դեպքում հնարավոր է պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը ձգձգել մոտ 2 ամսով. երրորդ քառօրյան նշանակված է ապրիլի 6-9-ը, և 27-30-ը:

Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, ներկա գտնվի առաջին իսկ նիստին և մասնակցի` իր բացակայությունների վերաբերյալ քննարկմանը, ապա վերոնշյալ օրենքի 99-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, նա կամ նրա լիազորած այլ պատգամավոր կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

Ծանուցում. Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի դրույթները` այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի, ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր 16.04.2013 ՍԴՈ-1081 որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել