Թավայով հարվածներ է հասցրել գլխին

Փետրվարի 14-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանում` Սամվելենց տանը, կռիվ է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հանրակացարանի 3-րդ հարկի միջանցքում, վիճաբանության ժամանակ, Գագիկի /տվյալները պարզվում են/ հարազատներից մեկը, ձեռքին եղած թավայով մի քանի անգամ հարվածել է 1977 թ. ծնված Սերգեյ Մ.-ի գլխին` պատճառելով վնասվածքներ:

Սերգեյ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել