Դեպքը տեղի էր ունեցել 63 երթուղու ավտոբուսում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1987թ. ծնված Լևոն Ա-ին: Պարզվել է, որ փետրվարի 13-ին, ժամը 18.30-ին, նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել