ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի առաջին և երկրորդ էջերի լուսապատճենները՝ 13.02.2015թ-ի ժամը 18:00-ի դրությամբ:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած տեղեկատվության, ներկայումս 5 հոգի հայտ են ներկայացրել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից հանդես գալու համար: Նրանք են՝
Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Լիանա Օնիկի Հակոբյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր
Արմեն Շուրայի Հարությունյան, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր
Արա ԳառնիկիՂազարյան, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ
Վիգեն Վլադիմիրի Քոչարյան, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս