Փետրվարի 14-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն քրեակատարողական ծառայության ղեկավար-անձնակազմի և քրեակատարողական հիմնարկների պետերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր, մասնավորապես` վարչության պետի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հավաքվածների ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռեց դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին և բժշկական օգնությանը` հորդորելով հնարավորինս ուժեղացնել պայքարն արատավոր երևույթների, մասնավորապես` կոռուպցիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:
Լուսանկարը՝ ced.am-ի: