Պերմյակովի գործը. Երեմ Սարգսյանը եղել է դեպքի վայրում

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը այսօր եղել է դեպքի վայրում: Իրավաբան.net-ին նա փոխանցեց, որ հանդիպել է տուժողներին. «Մոտ երկու ժամ միասին քննարկում ենք ունեցել, նորից փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել մեր հետագա աշխատանքի շարունակության և գործողությունների պլանի շուրջ: Դրանից հետո ես ուսումնասիրել եմ դեպքի վայրը, ինչպես նաև ռազմաբազայից մինչև Ավետիսյանների տուն տանող երթուղին: Հիմա մեկնում եմ Բայանդուր գյուղ, ճանապարհին եմ»,- քիչ առաջ ասաց փաստաբանը` հավելելով, որ այս ուսումնասիրություններից հետո ամենայն հավանակությամբ նոր գործողությունների և միջնորդության կարիք լինի:

Հիշեցնենք` հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյան ընտանիքի 6 անդամները, մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը դանակահարված վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել: Մեղադրանք է առաջադրվել ռուս զինվոր Վալերի Պերմյակովին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել