Սահմանված երթեևեկության արագությունը խախտելու համար նախատեսված ամենացածր տուգանքը 1000 դրամն է: Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքը նշում է, որ երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն` 1000 դրամով, եթե Դուք արագությունը խախտեք ընդամենը 1 կմ/ժ-ով, ապա Ձեր տուգանքն այսքան կկազմի:
Իսկ ամենաբարձր տուգանքը նախատեսված է այն վարորդների համար, ովքեր երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի են գերազանցել: Տվյալ պարագայում վարորդը կտուգանվի 500 հազար ՀՀ դրամով:
Նշենք նաև, որ նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար: