Կինը խոստովանել է

Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1973 թ. ծնված Մարգարիտ Ա.-ին: Նա խոստովանել է, որ հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մովսես գյուղի տներից մեկում 1956 թ. ծնված Զոյա Ա.-ի գրպանից բացահայտ հափշտակել է դրամապանակը, այնտեղից վերցրել 15.000 դրամ և հեռացել:

Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել