Զայրացած կանայք՝ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Անժելա Ա.-ին:  Ըստ վերջինիս հաղորդման՝ փետրվարի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր բնակարանում ծանոթը՝ 1979 թ. ծնված Գոհար Խ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով ճանկռել է իր դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել մեջքին` պատճառելով վնասվածքներ: Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել