Թափուր պաշտոն ՀՀ Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին:

Թափուր պաշտոնի անվանումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ:

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 23 փետրվարի 2015թ.:

Մրցույթը կկայանա 2015թ. մարտի 9-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել