ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Ժամը 22 անց 40 րոպեից սկսած Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Սա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է»: