ՀՀ Դատական դեպարտամենտը հայտարարում է թափուր պաշտոնի մրցույթ

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Դեպարտամենտի ղեկավարի խորհրդականը կատարում է Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությունները, վերահսկում և հսկում է դեպարտամենտի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարման ընթացքը, կազմակերպում է դեպարտամենտի ղեկավարի մոտ այցելող քաղաքացիների ընդունելությունը և վարում է հաշվառում, վարում է գաղտնի փաստաթղթաշրջանառություն, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծեր, իրականացնում է օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ, Դեպարտամենտի ղեկավարի խորհրդականն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.02.2015թ.:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 20.02.2015թ. ժամը 11:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Լրացուցիչ տեղեկությունը հասանելի է ՀՀ Դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել