Բակո Սահակյանը հանձնարարել է մանրակրկիտ քննություն անցկացնել հունվարի 31-ի միջադեպի առնչությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ:

Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն է առաջացրել Արցախի հասարակության տարբեր հատվածներում:

Աղբյուրը փոխանցում է, որ ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին` ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված է եղել իրականացնել  համապատասխան միջոցառումներ:

Տեղեկացվում է նաև, որ իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցել է ոչ ցանկալի հետևանքներ: Դժբախտաբար, հնարավոր չի եղել խուսափել անկարգություններից և բախումներից,  ինչն ստացել է հանրային հնչեղություն:

Այս համատեքստում Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանապետին` անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել հանրապետության Նախագահին անհրաժեշտ եզրահանգումների համար:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել