Հունվարի 20-ից հացադուլի մեջ են գտնվում 56 միլիոն 400 000 դրամի գողությանը օժանդակելու մեջ մեղավոր ճանաչված Ա․Ա․-ի հարազատները:
Ա․Ա․-ի հայրը` Լավրենտի Առուշանյանը, փոխանցեց, որ իրենք շարունակում են պահանջել ընդունելություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այս 12 ազգականներով են եղել հացադուլի մեջ, սակայն ներկայումս 4-ն են շարունակում այն. «Արդեն մենք էլ ուժասպառ ենք լինում»,- ասաց պարոն Առուշանյանը:
Հիշեցնենք` «HSBC» բանկի նախկին աշխատակից Ա․Ա․-ն ու Էդգար Կարաքեշիշյանը մեղավոր են ճանաչվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ա․Ա․-ին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն` ապարդյուն (գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ):