Կյանքումս ոչ մի անգամ Հակոբյանի բնակարանում կամ մանավանդ գարաժում, կամ դրանց մոտակայքում չեմ եղել, դա կտրական սուտ է: Հետևաբար, սուտ է, որ ես հարմարեցված բանալիով բացել եմ նրա գարաժի և գարաժի աջ անկյունում գտնվող պահարանի դուռը և գողացել արծաթե գդալները, քանի որ գարաժի դուռը փակվում է սովորական բանալիով, իսկ պահարանի դռան փականքը փչացած էր, պահարանի վերևի աջ անկյունը մեկ ամսից ավելի է, ինչ ջարդված էր ու պահարանը բացելու համար բանալի պետք չէր, մանավանդ, որ գդալներն էլ արծաթից չէին, այլ սովորական մելխիորից և նրանցից երեք հատը ծռմռվում էր:
(Ցուցմունքից)