Քաղաքական գործերով մեր դատական համակարգը ունակ չէ արդարադատություն իրականացնել. փաստաբան

«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով վերաքննիչ բողոքն այսօր մերժվեց: Շանթ Հարությունյանի ընկերներից Գեղամ Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանի համար Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը «վերին աստիճանի կանխատեսելի էր». «Ես Վերաքննիչ դատարանից այլ բան չէի սպասում: Այս գործը, որպես այդպիսին ընկալում եմ քաղաքական, իսկ քաղաքական գործերով մեր դատական համակարգը ունակ չէ արդարադատութուն իրականացնել»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը միջնորդում էր քրեական գործին կցցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մի տեսագրություն, որում նախագահը գնահատական է տվել Շանթ Հարությունյանի և մյուսների արարքին, ինչպես նաև Սերժ Սարգսյանին կանչել դատարան` հարցաքննելու, արդյոք տեսագրությունն ու նրա վկայությունը գործի համար կարևոր նշանակություն կարող էին ունենալ, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, գործի համար կարևոր հանգամանքներ կան, նախ առաջինը` որտեղի ՀՀ նախագահին նման տեղեկություն, միգուցե նա որևէ մեկից տեղեկացել է, այսինքն` հայտնի է նրան գործին առնչվող որոշ տեղեկություններ, ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի բուն հայտարարությանը, ապա այն որպես այդպիսին, իմ խորին համոզմամբ, ու ոչ միայն իմ, այլ գերակշռող իրավաբանների, նախագահը թույլ է տվել անմեղության կանխավարկածի խախտում, նաև ցույց է տվել, որ մենք չունենք անկախ դատական համակարգ, այս առումով` տեսանյութի հետազոտումը էական նշանակություն ուներ գործի համար»,- փոխանցեց պարոն Զաքարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել