Արթուր Օսիկյանը ներկայացրել է «Արմավիր» ՔՀԿ-ի առջև ծառացած խնդիրները

Փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսի հետ:

Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը նախ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատան և այլ պատկան կառույցների կողմից քրեակատարողական ծառայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ապա հակիրճ ներկայացրեց համակարգում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ և հույս հայտնեց, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում:

Քլարք Փրայսը հետաքրքրվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առջև ծառացած խնդիրներից: Քրեակատարողական վարչության պետը ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ն արդեն իսկ գործարկվել է, բոլոր ծառայություններն իրականացնում են իրենց գործառույթները, վերջին օրերի ընթացքում հիմնարկ է տեղափոխվել շուրջ 30 դատապարտյալ:

Կողմերը զրուցեցին պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել