ՃՈ-ն վարորդներին պատժողական քաղաքականություն չի որդեգրել. Արտակ Հարությունյան

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արտակ Հարությունյանը լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ ներկայումս համակարգում իրականացվող բարեփոխումների հիմնական տրամաբանությունն է նվազագույնի հասցնել տեսուչ-քաղաքացի շփումը` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով:

Ըստ նրա` միանշանակ է այն փաստը, որ բարեփոխումների ծրագիրը իրականացնելուց հետո, ճանապարհային ոստիկանությունը կհասնի համակարգում կոռուպցիայի հաղաթահարմանը:
Քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով ՃՈ պետը կոչ արեց տեսուչների հետ չգնալ «համաձայնության» և «փոխհամագործակցության»:

Արտակ Հարությունյանը խոսքերով` արագաչափերը տեղադրվում են բազմաթիվ գործոններ հաշվի առնելով, այլ ոչ թե որևէ անձի ցանկությամբ: Արագաչափերի տեղադրման հետ կապված ՃՈ պետը նշեց, որ այն դրական ազդեցություն է ունեցել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով: Երևան քաղաքում «թաքնված» տեսախցիկների մասին խոսելիս Արտակ Հարությունյանը նշեց, որ դրանք կրում են ընդամենը անհատական բնույթ: Խնդիրն այս դեպքում վերաբերում է ոչ միայն տեսախցիկներին: Պարոն Հարությունյանը նաև փոխանցեց, որ ՃՈ միջնորդությամբ Երևանի քաղաքապետարանը հատել է ծառերի ճյուղեր, որպեսզի ապահովի տեսախցիկների և լուսացույցերի տեսանելիությունը:

ՃՈ պետի փոխանցմամբ, ճանապարհային ոստիկանությունը վարորդների նկատմամբ որդեգրել է ոչ թե պատժողական, այլ զսպողական քաղաքականություն:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել