Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ: Այս մասին հաղորդում է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է.
Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. փետրվարի 2-ից մինչև 4-ը, ժամը՝ 18.00-ն:
Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 563 129: