«Մեզ հետաձգում պետք չէ, մեզ պետք է կասեցում». առևտրականների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունվարի 31-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

Չնայած այս հանգամանքին, այսօր` փետրվարի 2-ին, Ազգային ժողովի դիմաց էին հավաքվել ՓՄՁ ներկայացուցիչներ, Իրավաբան.net-ի հետ զրույցում նրանք դժգոհություն հայտնեցին, որ լուծումն իրենց չի գոհացնում. «Մեզ հետաձգում պետք չէ, մեզ պետք է կասեցում»,- ասացին առևտրականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել