Հունվարի 31-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Տաշիր» թաղամասում՝ հիվանդանոցի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.37-ին, մարվել` 05.38-ին:
Կոմունալնիկների փողոցում այրվել է Մ. Խ.-ի և Մ. Մ.-ի տների տանիքներից` 50 քմ և առաստաղներից` 18 քմ: