Կայացավ ՀՀ և Արցախի Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը

Հունվարի 30-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ արվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։

Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել