ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են ՀՀ Վերահսկիչ պալատի անդամ Լիլիթ Գևորգյանի լիազորությունները: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետը` որոշում եմ.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ լիազորությունները:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 2-ից»:
Նշենք, որ համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետի՝ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել վերահսկիչ պալատի խորհրդի անդամի հրաժարականի դեպքում:
Լուսանկարը՝ coc.am-ի: