ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության լրատվական բաժինը հաղորդում է, որ հունվարի 29-ին ՄՊԾ-ում, Գ.Եգանյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այն նվիրված էր ինչպես ՌԴ մուտքի արգելք ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներում մարզպետարանների գործառույթների հստակեցմանը, այնպես էլ ԵՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված ՀՀ-ից մեկնող աշխատանքային միգրանտներին նոր օրենսդրության պահանջների լուսաբանմանը:
Առաջին հարցի կապակցությամբ խորհրդակցության մասնակիցներին տրամադրվեց օրինակելի դիմումի ձևը, պարզաբանվեց դրա լրացման կարգը և այդ գործընթացի հետ կապված բազմաթիվ այլ հարցեր:
Աշխատանքային միգրանտների իրազեկման համար տեղեկացվեց, որ անհրաժշետ նյութերը տեղադրված են Միգրացիոն պետական ծառայության www.smsmta.am պաշտոնական կայքէջում և դրանք պարբերաբար թարմացվում են:
Խորհրդակցությունը տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻ նախարար պարոն Ա. Երիցյանի մարզպետների ս.թ. հունվարի 21-ին տեղի ունեցած խորհրդակցության հանձնարարականին համապատասխան:
Լուսանկարը՝ smsmta.am-ի: