Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր` հունվարի 30-ի կառավարության նիստին ներկայացրեց որդեգրման 3 նախագծեր: Նա ասաց, որ որդեգրման գործընթացը ունի որոշակի գաղտնիություն, ուստի այն ամբողջությամբ հրապարակային չէ: Ըստ Հովհաննես Մանուկյանի` ՀՀ անչափահաս քաղաքացիներին որդեգրելու ցանկություն են հայտնել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիներ. «Այս գործընթացներն սահմանվել են օրենսդրության սահմանված կարգով»,- ընդգծեց նախարարը:
Կառավարությունը հաստատեց նախագիծը: