Հունվարի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1978 թ. ծնված Քրիստինե Բ.-ն և հայտնել, որ հունվարի 11-ին իրեն կողոպտած անձը գտնվում է Շենգավիթ համայնքի «Անտառային ձայներ» խանութում:
Ոստիկանները Բագրատունյաց փողոցում գտնվող հիշյալ խանութից բերման են ենթարկել կնոջ նշած անձնավորությանը՝ 1987 թ. ծնված Արտակ Գ.-ին:
Քրիստինե Բ.-ն հաղորդում է տվել, որ հունվարի 11-ին, ժամը 03.00-ին, Արտակ Գ.-ի հետ «ՎԱԶ-21099» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցից ուղևորվել է Արտաշատի խճուղի: Ճանապարհին Արտակ Գ.-ն տաքսու վարորդին կարգադրել է կայանել, և իր հետ իջնելով ավտոմեքենայից` իրենից պահանջել է հանձնել մոտը եղած գումարը, սակայն մերժում ստանալով՝ բռունցքով հարվածել է իր աչքին, ձեռքից հափշտակել բջջային հեռախոսը, որից հետո վերարկուի գրպանից հափշտակել գումար և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն: