ՀՀ Զինված ուժերը 23 տարեկան են: Այս տարիների ընթացքում ձևավորվեց մարտունակ և կարգապահ բանակ, այն պահպանեց Հայաստանի և Արցախի խաղաղությունն ու անդորը: Պաշտոնական տվյալներով` զինծառայողների շրջանում գնալով ավելի է խորանում իրավագիտակցությունը, նվազել են կոռուպցիոն ռիսկերն ու կաշառակերությունը:
Շնորհավորում ենք բոլոր զինծառայողների տոնը, նրանց մաղթում խաղաղ ծառայություն և մասնագիտական ձեռքբերումներ: