Հունվարի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Աբել Պ.-ին, որը 2012 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Այդ մասին Իրավաբան.net -ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Խափանման միջոցը` կալանք:
Աբել Պ.-ն փոխանցվել է Մուշի բաժնի ծառայողներին: