ՏԿԱԻՆ-ում շնորհվեցին առաջին սպայական կոչումներ

Հունվարի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման և Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչությունների, ինչպես նաև ՓԾ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի մարզային փրկարար վարչությունների 13 աշխատակցի:

ՏԿԱԻ նախարարի մեկ այլ հրամանով՝ «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվեց ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արշակ Վարդանյանին, ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Ռադիկ Մխիթարյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Բադալյանին:
Գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը շնորհավորեց նորաթուխ սպաներին՝ պարտավորեցնող և հիշարժան արարողություն համարելով առաջին սպայական կոչումների շնորհումը: Արդեն փորձառու և հմուտ փրկարար ծառայողներին Ս. Ազարյանը նույնպես դիմեց շնորհավորական խոսքով՝ աշխատանքի դրական գնահատական համարելով «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դասի շնորհումը:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել