Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռազմիկ Ռոմերի Հ.-ն, որը 2000 թ. ապրիլի 14-ից Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խափանման միջոցը` կալանք:
2000 թվականից հետախուզվողին հայտնաբերեցին Իջևանում
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/05/ձերբակալված-է.jpg)